Մեր գործունեությունը

Դիլիջանի զարգացում

Դիլիջանն ունի անհրաժեշտ ներուժը Հայաստանի ամենաբարեկեցիկ տարածաշրջանը դառնալու համար: Մեր նախագծերի նպատակն է Դիլիջանը դարձնել մշակութային, կրթական և զբոսաշրջային կենտրոն։

Մեկնարկել է
2012
Հանրային զեկույց

UWC Դիլիջան միջազգային դպրոցի բացումը խթան հանդիսացավ IDeA հիմնադրամի նոր նախաձեռնության՝ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրի համար: UWC Դիլիջան դպրոցի հիմնումը նշանակալի դրական ազդեցություն ունեցավ ամբողջ տարածաշրջանի վրա և ապացուցեց, որ Դիլիջանն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ դառնալու դինամիկ զարգացող և համաշխարհային ճանաչում ունեցող ուղղություն։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են մտածված ներդրումներ։

Հատուկ ուշադրություն հատկացնելով տարածաշրջանի զարգացմանը՝ IDeA հիմնադրամը ձգտում է Դիլիջանը դարձնել միջազգային կրթական, մշակութային, զբոսաշրջային հանգույց։ Մեր նպատակն է ամրապնդել սոցիալական ու մշակութային կապերը, ինչը թույլ կտա տեղի բնակչությանն առավել ակտիվ ներգրավածություն ունենալ իրականացվող նախագծերում:

JUST DILIJAN IT!-ն առաջին միջազգային ամառային ծրագրերն են Հայաստանում, որոնք նախատեսված են 10 –16 տարեկան երեխաների համար և անցկացվում են 2013 թվականից UWC Դիլիջան դպրոց-պանսիոնատի տարածքում: Հատուկ մշակված edutainment ձևաչափի ծրագրերը և յուրահատուկ պայմանները թույլ են տալիս ճիշտ համադրել հանգիստը և զարգացումը, գրավիչ հետազոտությունները և տարբեր երկրներից ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը: JUST DILIJAN IT!-ը սովորեցնում է երեխաներին ոչ ստանդարտ մտածել և կատարել ընտրություն: Այդպես նրանք կարող են գտնել հաջողության տանող իրենց ուղին: Ծրագրերը կազմակերպում է Scholae Mundi Armenia հիմնադրամը, որը կանգնած է UWC Դիլիջան դպրոցի ակունքներում: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ JUST DILIJAN IT! կայքից:

Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է Դիլիջանի համայնքային կենտրոնի ստեղծումը, որը խրախուսում է մասնագիտական զարգացումը, կրթական միջոցառումների անցկացումը, այդ թվում տեղի համայնքի նախաձեռնությամբ: Սա նպաստում է տեղացիների ակտիվ մասնակցությանը նոր ծրագրերում։ Կենտրոնն արդեն դարձել է հայտնի վայր թե՛ 13-18 տարեկան պատանիների, թե՛ մեծահասակների համար: Տարվա ընթացքում կենտրոնում անցկացվում է ավելի քան 30 դասախոսություն և 16 միջոցառում: Կենտրոնի հիմքի վրա ստեղծեվել է Կանանց նախաձեռնող խումբը, որն օգնում է կանանց ավելի ակտիվ դերակատարություն ունենալ իրենց համայնքներում։

Դիլիջանում IDeA հիմնադրամի գործունեության շնորհիվ պարզ դարձավ, որ տարածաշրջանի վերափոխման համար անհրաժեշտ են զգալի տնտեսական և ենթակառուցվածքային բարեփոխումներ։ Ստեղծվեց Դիլիջանի զարգացման հիմնադրամը (DDF), որը վերահսկում է քաղաքաշինության ոլորտում ներդրումների պլանավորման ու իրականացման գործընթացները և դրանց համապատասխանությունը ժամանակակից քաղաքաշինության չափանիշներին: