Ազդեցությունը

IDeA հիմնադրամի գործունեության կենտրոնում մարդն է. հիմնադրամի ծրագրերի շնորհիվ մարդկային կյանքեր են փոխվում` դառնալով ավելի հարուստ և բազմազան: Ժողովրդի բարեկեցության մակարդակը գնահատելու լավագույն ցուցանիշն այն է, որը թույլ է տալիս չափել ներդրումների ազդեցությունը մարդկանց կյանքի որակի բարելավման վրա։

IDeA հիմնադրամը պարբերաբար գնահատում է իր նախաձեռնությունների սոցիալական ազդեցությունը՝ համոզվելու, որ ծրագիրը ծառայում է նախանշված նպատակին: Հաշվի առնելով այնպիսի կարևոր բնութագրիչները, ինչպիսիք են նախագծերի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ու մասշտաբայնությունը՝ ծրագրի հաջողության ցուցանիշները կարելի է գնահատել միայն որոշ ժամանակ անց։ IDeA-ի շատ նախագծերի սոցիալ-տնտեսական ազդեցությունը տեսանելի կլինի միայն դրանց իրագործումից տարիներ անց։