Հոկտեմբեր 01, 2015

«Ավրորա» մրցանակի համար թեկնածուների առաջադրման փուլն ավարտված է

Հոկտեմբերի 1-ին ավարտվեց «Ավրորա» մրցանակի (Aurora Prize for Awakening Humanity) անդրանիկ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման փուլը։ 100 LIVES-ը համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Վարդան Գրեգորյանի անունից շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին։

Հոկտեմբերի 1-ին ավարտվեց «Ավրորա» մրցանակի (Aurora Prize for Awakening Humanity) անդրանիկ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման փուլը։ 100 LIVES-ը համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Վարդան Գրեգորյանի անունից շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին։

«Մենք անչափ հուզված ենք անձնազոհության, խիզախության, տոկունության եւ գթասրտության ներկայացված պատմություններով,– ասել է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- այն, ինչ մենք ստացանք, լավագույնս ապացուցում է, որ աշխարհը լի է ոգեշնչող եւ արժանավոր անհատներով»։

Առաջադրման փուլի ավարտից հետո մեր հետագա քայլերը հետեւյալն են. մարդասիրության ասպարեզի ինը համաշխարհային առաջատարները, որոնք ընդգրկված են մեր Ընտրող հանձնաժողովի կազմում, այս տարի կորոշեն հնարավոր թեկնածուների վերջնացուցակը, որում ընդգրկվողները, հիմնավորող վկայությունների օժանդակությամբ, գնահատման կենթարկվեն՝ ըստ ցուցաբերված խիզախ, անձնվեր եւ ազդեցիկ քայլերի:

Ընտրող հանձնաժողովի համանախագահ Էլի Ուիզելը բարձր է գնահատում առաջիկա խորհրդակցությունների կարեւորությունը. «Ես հետաքրքրությամբ եմ սպասում թեկնածուների գործերի դիտարկմանը։ Անչափ կարեւոր է, որ մարդասիրության բացառիկ քայլերը մենք ճանաչման արժանացնենք հիմա՝ մեր օրերում, երբ աշխարհը կրկին կանգնած է հումանիտար ճգնաժամերի ահագնացման վտանգի առջեւ, իսկ ռեսուրսները գնալով անբավարար են դառնում»։

2016թ. փետրվարին Ընտրող հանձնաժողովը կհայտարարի մրցանակի երեք հավակնորդների անունները, իսկ ավելի ուշ՝ 2016թ. ապրիլին, «Ավրորա» մրցանակի անդրանիկ հաղթողը կպարգեւատրվի 100.000 ԱՄՆ դոլար մրցանակով եւ բարեգործության շղթան շարունակելու բացառիկ առիթով՝ նրան հնարավորություն կտրվի 1.000.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի առաջադրել ժամանակին իրեն ոգեշնչած եւ գործողությունների մղած կազմակերպությանը։ Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին կվարի Երեւանում կազմակերպվելիք հատուկ արարողությունը, որի ընթացքում կհայտարարվի հաղթողի անունը։

Հետեւեք ընտրության ընթացքի մասին առաջիկա նորություններին www.100lives.com կայքում, Թվիթերում՝ @100LIVES եւ Ֆեյսբուքում՝ www.facebook.com/The100Lives։
 

Վերադառնալ ցուցակ