Դեկտեմբեր 20, 2016

IDeA-ի ամանորյա ներկայացումները Շինուհայրում

Երկու օրվա ընթացքում ներկայացումները դիտեցին շուրջ 400 երեխա, որոնց միջոցառման ավարտին հանձնվեցին նվերներ:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում կազմակերպվեց ամանորյա միջոցառում մարզի փոքրիկ բնակիչների համար:

Դեկտեմբերի 18-ին և 19-ին Շինուհայրի և «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված մյուս 6` Տաթև, Հարժիս, Տանձաթափ, Սևարանց, Հալիձոր, Խոտ բնակավայրերի երեխաները հնարավորություն ունեցան դիտելու Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմադրած «Բրեմենյան երաժիշտներ» ներկայացումը:

«IDeA հիմնադրամի կողմից Տաթևի տարածաշրջանի փոքրիկների համար ամանորյա միջոցառումների կազմակերպումն արդեն բարի ավանդույթ է դարձել: Հաճելի է տեսնել, թե ինչ մեծ ոգևորությամբ են երեխաները սպասում և մասնակցում այս տոնական ներկայացումներին»,- ասել է  IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը:

Երկու օրվա ընթացքում ներկայացումները դիտեցին շուրջ 400 երեխա, որոնց միջոցառման ավարտին հանձնվեցին նվերներ:

Վերադառնալ ցուցակ