Մարտ 28, 2017

2017թ. «Ավրորա» մրցանակ. Կամավորների հայտերի ընդունում

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչև 2017թ. ապրիլի 10-ը:

Սիրելի ընկերներ,

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սիրով հայտարարում է կամավորների հայտերի ընդունում 2017թ. մայիսի 26 -29-ը կայանալիք «Ավրորա» մրցանակի հատուկ միջոցառումների կազմակերպման համար։

Այս տարի ևս մենք փնտրում ենք պատասխանատու և եռանդուն անհատների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ մարդասիրության գործում և անմոռանալի փորձ ձեռք բերել Հայաստանում անցկացվող կարևոր միջազգային միջոցառման ընթացքում: Միացե՛ք համաշխարհային մարդասիրական շարժմանը՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը:

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչև 2017թ. ապրիլի 10-ը:

Նախընտրական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մինչև ապրիլի 21-ը:

Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2017-ի մայիսի 2-ին:

Համոզված ենք, որ ձեր օգնությամբ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և դրան նախորդող միջոցառումները կլինեն անմոռանալի թե՛ համաշխարհային մարդասիրական համայնքի և թե՛ մեր երկրի համար:  

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Տիգրան Գևորգյանին:

Tel: +374 94 91 76 71

E-mail: [email protected]

 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորան»  ամենամյա մրցանակ է, որի դափնեկրին շնորհվում է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։

Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրություն առաջ մղելու վրա։

Վերադառնալ ցուցակ