Դեկտեմբեր 19, 2017

Ամանորյա միջոցառումներ Տաթեւ համայնքի փոքրիկների համար

Տաթեւ համայնքի 7 գյուղերի փոքրիկ բնակիչները հյուրընկալել էին Շրջիկ տիկնիկային թատրոնի դերասաններին:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագիրն այս տարի եւս Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում ամանորյա միջոցառումներ էր կազմակերպել երեխաների համար:

Երկու օր շարունակ՝ դեկտեմբերի 16-17-ը, Տաթեւ համայնքի 7 գյուղերի փոքրիկ բնակիչները հյուրընկալել էին Շրջիկ տիկնիկային թատրոնի դերասաններին, ովքեր Տաթեւ էին բերել կենդանիների մասնակցությամբ բեմադրված՝ «Ամանորի արկածներ կենդանաբանական այգում» ներկայացումը:

«Վերջին տարիներին IDeA հիմնադրամի կազմակերպած Ամանորի միջոցառումները հետաքրքիր տոնի են վերածվել: Այս միջոցառումներն արդեն բարի ավանդույթ են դարձել եւ մենք ուրախ ենք, որ կարողանում ենք Նոր տարվա հեքիաթ ստեղծել Տաթեւ համայնքի փոքրիկ բնակիչների համար»,-ասաց IDeA հիմնադրամի ղեկավար Րաֆի Բաղդջյանը:

Երկու օր շարունակվող միջոցառումներին մասնակցեցին շուրջ 800 երեխաներ, ովքեր նաեւ նվերներ ստացան IDeA հիմնադրամի կողմից:

Վերադառնալ ցուցակ