Փետրվար 07, 2018

IDeA հիմնադրամի ղեկավարությունը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրել են IDeA հիմնադրամի լայնամասշտաբ նախաձեռնություններն ու ապագա ծրագրերը։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, IDeA հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը, հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը փետրվարի 7-ին աշխատանքային ճաշ են ունեցել Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Շվեյցարիայի Ազգային Խորհրդի նախագահի տեղակալները, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության ներկայացուցիչներ։

Աշխատանքային ճաշի ընթացքում Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրել են Հայաստանի զարգացման վերաբերյալ IDeA հիմնադրամի տեսլականը, Հայաստանում հիմնադրամի իրականացրած լայնամասշտաբ նախաձեռնություններն ու ապագա ծրագրերը։

Շվեյցարական պատվիրակության անդամները տպավորվիչ են համարել IDeA-ի ծրագրերը, մասնավորապես «Տաթևի վերածնունդ», UWC Դիլիջան դպրոցի նախագծերը և «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը։  

Հանդիպման ավարտին հյուրերին տրամադրվել են IDeA հիմնադրամի ծրագրերի և նախագծերի մասին պատմող տեղեկատվական նյութեր։ 

Վերադառնալ ցուցակ