Հուլիս 04, 2018

Դրամաշնորհի հայտարարություն

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհների տրամադրման մրցույթ:

Փոքր դրամաշնորհի այս ծրագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել  Դիլիջանում և հարակից համայնքներում՝ Հովքում, Աղավնավանքում, Խաչարձանում, Գոշում, Հաղարծինում, Թեղուտում,  ձեռնարկատիրական գործունեության խթանման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: Ծրագրի իրականացումը կնպաստի Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ արտագաղթի նվազեցմանը: 

Ծրագրի շահառուներ կարող են լինել ձեռնարկություններ, որոնք պատրաստակամություն կհայտնեն աշխատանքի վերցնել ծրագրի շրջանակում կարողությունների զարգացման դասընթացների (արվեստներ և արհեստներ, հաճախորդների սպասարկում և այլն) մասնակիցներին կամ  դասընթացի այն մասնակիցները, որոնք նախատեսում են ստեղծել իրենց ձեռնարկությունը և իրենցից բացի աշխատանքի վերցնել այլ անձի/անձանց (ձեռնարկության ղեկավարումը չի համարվում  աշխատատեղի ստեղծում համաձայն ԵՄ կողմից վավերացված ծրագրի ուղենիշների):

 

Ծրագիրը նախատեսում է տրամադրել կայուն աշխատատեղերի ստեղծմանը նպաստող 20 ենթադրամաշնորհ, որից 10-ը՝ նախկինում գործազուրկ անձանց համար որակյալ աշխատատեղերի ստեղծման նպատակով:

Մասնակից ձեռնարկությունների գործունեության նախընտրելի ոլորտներն են՝ «զբոսաշրջություն և հյուրընկալություն» և «արվեստներ և արհեստներ»:

 

Կարող են դիմել

-         ՓՄՁ-ներ, որոնք գրանցված են և գործում են Մեծ Դիլիջանում (Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ) (տարեկան ≤ 100 միլիլոն ՀՀ դրամ շրջանառությամբ, կամ ≤ 500 միլիոն ՀՀ դրամ ակտիվներ տնօրինող և ≤ 50 վարձու աշխատողներ ունեցող).

-         Ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների առավել տաղանդավոր և խոստումնալից մասնակիցները, ովքեր նախատեսում են ստեղծել իրենց ձեռնարկությունը և նոր աշխատատեղեր:

 

Առավելություն կտրվի.

-         այն ՓՄՁ-ներին, որոնք կառաջարկեն միևնույն հաստիքի համար ավելի բարձր աշխատավարձ և առավել բարենպաստ պայմաններ,  

-         երիտասարդներին (մինչև 35 տարեկան), կանանց և փոքրամասնություններին.

 

Ծրագիրը համաֆինանսավորվել և իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման ր զարգացման նախարարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ:

 

Առավել մանրամասն տեղեկատվության  և հայտադիմումի ձևաթղթի համար հետևել հղմանը՝

կամ 

կապ հաստատել: 

IDeA Հիմնադրամ

Մելիք Ադամյան փ.2/2, Երևան 0010, ՀՀ
Հեռ.՝ +374 60 700 800,

Տաթևիկ Սարգսյան ՝ +374 93 51 80 81, [email protected]

Նունե Բալյան՝ +374  093 103099,  [email protected]  

 

 

 

 

 

 

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 16, ժամը 18։00։

Վերադառնալ ցուցակ