Հունվար 10, 2019

Հանրօգուտ գաղափարներ. Ներգրավել ներդրումներ կայուն զարգացման նպատակների համար

IDeA-ն, ՄԱԶԾ-ն և ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպում են համատեղ միջոցառում։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հունվարի 25-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպում են համատեղ միջոցառում՝ քննարկելու հանրօգուտ ներդրումների ազդեցությունը կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

 

«Հանրօգուտ գաղափարներ. Ներգրավել ներդրումներ կայուն զարգացման նպատակների համար»թեմայով քննարկմանըկմասնակցեն ՄԱԿ-ի անդամ երկրների եւ ՄԱԿ-ի համակարգի ներկայացուցիչներ, բարերարներ, հանրօգուտ ներդրողներ, քաղաքացիական հասարակության, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցները մտքեր կփոխանակեն այն ուղիների շուրջ, որոնք թույլ կտան միավորել ջանքերն ու  արագացնել բիզնես լուծումները/նորարարությունները՝ ԿԶՆ-ներին հասնելու համար:

 

Կայուն զարգացման 17 նպատակները համառոտ շարադրում են ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ մինչ 2030 թվականը աշխարհը վերափոխելու հավակնոտ օրակարգը: Այս նպատակները պահանջում են նոր մոտեցումներ եւ նորարարական լուծումներ, որոնք կբերեն սոցիալական փոփոխություններ՝ զարգացմանն ուղղված հիմնական եւ ավանդական համագործակցությունից  դուրս: Կայուն զարգացման ֆինանսավորումը պահանջում է գործողություններ և ջանքեր տարբեր դերակատարների կողմից: Այդ դերակատարների շարքում են ազգային կառավարությունները, որոնք օգնում են ստեղծել ֆինանսավորման եւ ներդրումների համար նպաստավոր միջավայր, մասնավոր ոլորտը, որը ներգրավում է երկարաժամկետ ներդրումներ, եւ նորարարությունների ջատագովները, որոնք համահեղինակում եւ ստեղծում են կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) նոր լուծումներ:

 

IDeA հիմնադրամը հաջողությամբ համագործակցում է մի շարք շահագրգիռ խմբերի հետ՝ ընդլայնելու գործընկերությունները, աջակցելու արդյունավետ կառավարմանն ու բացառիկ առաջնորդությանը եւ նպաստելու Հայաստանում կայուն զարգացման ջանքերի ներդրմանը եւ ԿԶՆ-ներին։ Գիտակցելով այն ներուժը, որը ՄԱԿ-ը կարող է ունենալ զարգացման եւ կառավարման մի շարք առանցքային ոլորտներում ՝ IDeA-ն պատրաստակամ է փոխլրացնելու կառավարության եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՄԱԿ-ի եւ զարգացման այլ գործընկերների աշխատանքը եւ ջանքերը: IDeA-ի զարգացման առաջնահերթությունները մշակվել են՝ հաշվի առնելով անքակտելի կապը բարեկեցության եւ ազգային ինքնության միջեւ, եւ բխում են Հայաստանի համար բնորոշ մի քանի ընդհանուր ռազմավարական գործոններից:

 

Քննարկման թեմաները.

 

  • Ի՞նչ դեր կարող է խաղալ IDeA-ն՝ որպես ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի գործընկեր՝ արագացնելու եւ ընդլայնելու այն բիզնես լուծումները և նորարարությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ԿԶՆ-ների իրականացմանը:

 

-          Ինչպե՞ս է IDeA-ն աշխատում այսօր, եւ ինչպե՞ս այն, կիրառելով պետություն-մասնավոր հատված գործընկերության մոդելը, կարող է իր փորձը փոխակերպել համաշխարհային շարժման, որը կկենտրոնանա ԿԶՆ-ների իրականացման վրա:

 

-          Ինչպե՞ս է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը խթանում մասնավոր ոլորտի ներգրավումն ու տարբեր շահագրգիռ կողմերի երկխոսությունը պետական, տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում: Ի՞նչ դեր է խաղում ԿԶՆ-ների նորարարական լաբորատորիան Հայաստանում եւ աշխարհում:

  

  • Ո՞րն է սփյուռքի դերակատարությունը զարգացման այնպիսի արդյունավետ համագործակցություն ստեղծելու գործում, որը կնպաստի ԿԶՆ-ների իրագործմանը:

 

-          Ինչպե՞ս է IDeA-ն ներգրավում սփյուռքի ֆինանսավորումը/փորձը: Ինչպե՞ս տարածել այդ օրինակը ամբողջ Հայաստանում: Ի՞նչ մարտահրավերներ եւ հնարավորություններ կան: 

 

-          Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը/ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը օգնել Հայաստանին՝ ներգրավելու սփյուռքի ֆինանսավորումը եւ/կամ փորձը՝ իրագործելու ԿԶՆ-ները:

  

Բացման խոսք

 

  • Ն.Գ. պարոն Մհեր Մարգարյան. ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ, 

 

  • Ն․Գ․ տիկին Ինգա Ռոնդա Քինգ,  ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) նախագահ

  

Քննարկման բանախոսներ․

 

  • Նուբար Աֆեյան, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և տնօրեն, IDeA հիմնադրամի խորհրդի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր

 

  • Ռուբեն Վարդանյան, սոցիալական ներդրող և բարերար, IDeA հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր 

 

  • Պաոլո Գալլի, Եվրոպայում եւ ԱՊՀ-ում ՄԱԶԾ-ի տարածաշրջանային բյուրոյի ավագ խորհրդատու 

  

Նուբար Աֆեյանը IDeA հիմնադրամի խորհրդի անդամ է եւ Flagship Pioneering-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը. ընկերությունը հետեւողականորեն ստեղծում է հեղափոխական նորարարություններ, որոնք բարելավում են մարդու առողջությունը: Իր 30-ամյա գործունեության ընթացքում հանդես գալով որպես նորարար, ձեռներեց եւ գործադիր տնօրեն՝  Նուբար Աֆեյանը համահիմնադրել եւ օգնել է ստեղծել 40-ից ավելի հաջողված ստարտափեր: Ներկայում նա Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցի դասախոս է. եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ՄՏԻ) ավագ դասախոս: 2012 թ. արժանացել է Համաշխարհային տնտեսական համաժողովի «Տեխնոլոգիաների պիոներ 2012» մրցանակին (Technology Pioneer 2012): Դոկտոր Աֆեյանը ՄՏԻ-ի կորպորացիայի (հոգաբարձուների խորհրդի) անդամ է, IDeA  հիմնադրամի եւ UWC Դիլիջանի խորհուրդների անդամ: 2015 թ. համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական մրցանակը:

  

Ռուբեն Վարդանյանը IDeA հիմնադրամի համահիմնադիրն է, բարերար եւ սոցիալական ձեռներեց: Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ, Համաշխարհային բանկի խումբ) եւ Բրազիլիայի Fundação Dom Cabral բիզնես դպրոցի խորհրդատվական խորհուրդների անդամ է, Ամերիաբանկի, SOLLERS ընկերության (ռուսական խոշոր ավտոմոբիլային ընկերություն), մի շարք հասարակական, պետական եւ մասնագիտական կազմակերպությունների խորհուրդների անդամ է: Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի ճանաչված ներդրումային բանկիրներից մեկն է, ում անունն ուղղակիորեն կապված է ռուսաստանյան ֆինանսական աշխարհի պատմության հետ։ Իր գործընկերների հետ նա իրականացնում է լայնածավալ առևտրային («Տրոյկա Դիալոգ» և «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ») և սոցիալ-ձեռնարկատիրական նախագծեր, որոնցից են Դիլիջանում UWC միջազգային ցանցի դպրոցի հիմնումը, «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակում կառուցվել է աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղին։ 2015 թ. Ռուբեն Վարդանյանը համահիմնադրել է մեկ այլ համաշխարհային նախագիծ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

 

Պաոլո Գալլին Եվրոպայում եւ ԱՊՀ-ում ՄԱԶԾ-ի տարածաշրջանային բյուրոյի ավագ խորհրդատուն է: Նա ՄԱԿ-ի համակարգում աշխատել է 30 տարի՝ այդ ընթացքում զբաղեցնելով մի շարք ավագ պաշտոններ՝ Զարգացման նպատակով ներառական ֆինանսավորման գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիդերանդների թագուհի Մաքսիմայի գրասենյակի տնօրեն, ՄԱԶԾ-ի արտաքին կապերի բյուրոյում ՄԱԿ-ի եւ բազմակողմ կապերի տնօրեն, Վաշինգտոնում ՄԱԶԾ-ի կապերի բաժնի փոխտնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Երեխաների եւ զինված հակամարտության գծով հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքականության ավագ խորհրդատու, Եվրոպայում եւ ԱՊՀ-ում ՄԱԶԾ բյուրոյի Արեւմտյան Բալկանների գծով ղեկավար, ՄԱԶԾ-ի զարգացման քաղաքականության բյուրոյի մասնավոր ոլորտի զարգացման ծրագրերի ավագ աշխատակից, ՄԱԿ-ի ծրագրերի ծառայությունների գրասենյակի գործադիր տնօրենի հատուկ օգնական, Աֆղանստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի օգնական եւ Արեւմտյան Աֆրիկայի երկրի համակարգող, ՄԱԿ-ի կապիտալ զարգացման հիմնադրամ: Նախքան ՄԱԿ-ին միանալը պրն Գալլին աշխատել է Լոնդոնում՝ ֆինանսական ոլորտում:

  

Միջոցառման մասին ավելին իմանալու համար, խնդրում ենք գրել [email protected]

Վերադառնալ ցուցակ