Մարտ 22, 2019

Տնտեսագիտական համալսարանն ու IDeA հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Համագործակցության հուշագիրը սահմանում է կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների ձեռնարկում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր տեղի ունեցավ Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավորարարողություն: Հուշագիրը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը:

Համագործակցության հուշագիրը սահմանում է կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների ձեռնարկում՝ համատեղ հետազոտությունների իրականացում, IDeA հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումներ ՀՊՏՀ ուսանողների ևդասախոսների հետ, դասախոսությունների կազմակերպում IDeA հիմնադրամի գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ,համատեղ կլոր սեղանների, գիտաժողովների, թեմատիկ սեմինարների, դատախաղերի և գիտագործնական միջոցառումների կազմակերպում, փոխայցելություններ, ուսանողների ընդգրկում հիմնադրամի տարբեր ձեռնարկներում, ծրագրերում, ՀՊՏՀ ուսանողներիարտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպում IDeA հիմնադրամում, աջակցություն ուսանողների աշխատանքիներգրավման գործընթացին, ՀՊՏՀ ծրագրերի շրջանակներում IDeA հիմնադրամի մասնագետների ընդգրկում՝ որպես դասախոսներ,ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում IDeA հիմնադրամի միջոցառումներում:

«Սա մեզ համար շատ կարևոր միջոցառում է, որովհետև IDeA հիմնադրամը մեծ կշիռ և դերակատարում ունեցող կառույց է, և ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը զարգացման նոր հեռանկարներ կբացի թե՛ մեր ուսանողների, թե՛ դասախոսների համար: Ես կարծում եմ, որ մեր համալսարանի և IDeA հիմնադրամի առաքելությունները ինչ-որ իմաստով նույնն են, քանի որ մեր երկուսի նպատակն էլ Հայաստանը ավելի լավը դարձնելն է, և ամենքս մեր տեղում, մեր ծրագրերով ձգտում ենք այդ նպատակի իրականացմանը»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի ղեկավարին համագործակցության պատրաստակամության համար:

Ռուբեն Հայրապետյանը նաև հույս հայտնեց, որ այս համագործակցության արդյունքները շուտով տեսանելի կլինեն, քանի որ հուշագրով նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար Տնտեսագիտական համալսարանում ակտիվ աշխատանքներ կիրականացվեն:

IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանն իր ողջույնի խոսքում հատուկ կարևորեց տնտեսագետների դերակատարությունը Հայաստանի զարգացման գործում: «Մեծ նախագծերի, ծրագրերի իրականացումն ու դրանց հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն ծրագրերի փորձառու ղեկավարների, այլ բարձրակարգ տնտեսագետների մասնակցությամբ: Մենք ուրախ ենք համագործակցել ՀՊՏՀ-ի հետ և աջակցել, որպեսզի ապագա տնտեսագետներն ստանան անհրաժեշտ փորձն ու գիտելիքներն իրենց մասնագիտական նպատակներն իրականացնելու համար: Այս համագործակցությունը կարևոր է, և մենք վստահ ենք, որ խելացի տնտեսագետներն են կառուցելու Հայաստանի ապագան»,- ասաց Րաֆֆի Պաղճեանը:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացմաննախաձեռնություններ» հիմնադրամի միջև շուրջ 1 ամիս առաջ սկսվել է բանակցությունների փուլը, որը երկուստեքհամագործակցության նոր հեռանկարներ է խոստանում մեր համալսարանի և՛ ուսանողների, և՛ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Նրա խոսքով՝ համագործակցությունը մի շարք ուղղություններով է և ներառում է տարբեր ծրագրերի իրագործում:

Հանդիսավոր արարողությունից հետո IDeA հիմնադրամի արտաքին հարաբերությունների գծով ղեկավար Արմեն Մինասյանը հանդես եկավ հիմնադրամի առաքելության և ծրագրերի մասին շնորհանդեսով:

Վերադառնալ ցուցակ