Սեպտեմբեր 17, 2019

Վլադիմիր Ավետիսյանի և D'Black Blues Orchestra-ի համերգը Հայաստանում առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում

Այս տարվա հոկտեմբերի 17-ին Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի կունենա D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա մեծ համերգը:

Համերգը կանցկացվի«Ավրորա» ֆորումի շրջանակում, որը համախմբելու է աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, գիտատեխնոլոգիական, կրթական և հումանիտար նորարարությունների ոլորտներից և դառնալու է առաջին ինքնատիպ նախաձեռնությունը տարածաշրջանում: 

D'Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և «ЕВИТА» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից: 

Գյումրիում կայանալիք համերգին D'Black Blues Orchestra-ն կներկայացնի «Anthology of Blues. Part II» ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները:  Համերգային ծրագրի բացմանը հանդես կգան «Բամբիռ» հայկական ֆոլկ-ռոք խումբը և ԹմբաԹա նվագախումբը: 

D'Black Blues Orchestra-ն համերգային շրջագայություններով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Հայաստանում, Վրաստանում, Սկանդինավյան և Բալթյան երկրներում: D'Black Blues նվագախմբի հյուրախաղերի ժամանակ Լոնդոնում բլյուզի լեգենդ Էրիկ Կլեպտոնը՝ ի նշան երախտիքի Վլադիմիր Ավետիսյանին նվիրաբերել է իր կիթառը:

Սևաստոպոլի Նախիմով հրապարակում խմբի համերգին ներկա է եղել 20 հազար հանդիսատես: 2017 թ.-ին Հայաաստանի Հանրապետության հրապարակում D’Black Blues Orchestra «The Anthology of Blues» համերգի պրեմիերային ներկա է եղել 60 հազար հանդիսատես:

Վերադառնալ ցուցակ