Հունիս 19, 2020

Հուլիսի սկզբին կմեկնարկի Գյումրիի Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների մշակման միջազգային մրցույթը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսի սկզբին կմեկնարկի Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը:

Մրցույթը մաս է կազմում Գյումրիի համալիր զարգացման և վերականգման ծրագրի, որն իրականացվում է IDeA հիմնադրամի «Հայաստան 2020»նախաձեռնության շրջանակում: Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:

Մրցույթը հնարավորություն կընձեռի ներգրավել պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհից՝ մշակելու այգու ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումներ: Ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետները կդառնան Հայաստանում առաջին ժամանակակից հանրային տարածքի ստեղծման համահեղինակներ և կօգնեն մշակել այգու ճարտարապետական դիզայնը: 

Հայտերը կընդունվեն 2020 թ.-ի հուլիսի 1-29-ը: Մրցույթի նորություններին ծանոթանալու համար հետևեք այստեղ:

Վերադառնալ ցուցակ