Մեր մոտեցումը

IDeA հիմնադրամը որդեգրել է մտածված ու ամբողջական մոտեցում Հայաստանի բարեկեցությանն ու հայ ազգի ինքնության ամրապնդմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Այս մոտեցումը ներառում է առկա տնտեսական, սոցիալական եւ մշակութային առավելությունների խելացի կիրառում։

IDeA-ն մասնավոր, ոչ առևտրային հիմնադրամ է, որը Հայաստանի համար երկարաժամկետ դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող և երկրի համաշխարհային դիրքն ամրապնդող կայուն ծրագրերի ստեղծման գործում ներգրավում է և տեղական համայնքը, և միջազգային դերակատարներին: Մեր զարգացման առաջնահերթությունները մշակվել են՝ հաշվի առնելով անքակտելի կապը բարեկեցության եւ ազգային ինքնության միջեւ, եւ բխում են Հայաստանի համար բնորոշ մի քանի ընդհանուր ռազմավարական գործոններից.

  • Դարպաս դեպի Ռուսաստան ու Իրան
  • Գտնվում է նոր Մետաքսյա ճանապարհի վրա
  • Քրիստոնյաների համար ուխտագնացության վայր եւ հարուստ մշակույթով երկիր
  • Կովկասում կրթության և առողջապահության հանգույց
  • Էկոլոգիապես մաքուր ռեսուրսներ
  • Տեխնոլոգիապես առաջադեմ միջավայր

Մեր կարծիքով, Բարեկեցության խթանումն ու Ինքնության վերականգնումն անքակտելի են, և կենտրոնանալով դրանց փոխլրացնող բնույթի վրա՝ մենք կհզորացնենք Հայկական աշխարհը:

Բարեկեցություն

Տնտեսական աճ և բարձր արտադրողականություն ապահովող սոցիալական ցանցերի զարգացում, աշխատատեղերի ստեղծում, շարունակական նորարարություն, օտարերկրյա ներդրումներ և որակյալ կրթություն:

Ինքնություն

Միջոցառումներ, որոնք աշխարհի ուշադրությունը կհրավիրեն հայկական ինքնության, հայոց լեզվի օգտագործման եւ հայկական աշխարհին վերաբերող գործընթացներում մարդկանց ներգրավածության վրա։

Զարգացման մոդելներ

IDeA-ն, Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ և հեռանկար ունենալով, մշակել է զարգացման 10 մոդել, որոնք հարթակ են ծառայում մեր ծրագրերի ու նախագծերի իրականացման համար: Յուրաքանչյուր մոդելի հիմքում ընկած է խարսխային նախագիծ, որը կապահովի նշանակալի առաջընթաց՝ հայկական աշխարհի համար ռազմավարական նպատակներին հասնելու համար։

Զբոսաշրջություն

Զբոսաշրջային ենթակառուցվածքների և հայտնի միջազգային ուղղությունների ստեղծում, պատմական կառույցների վերականգնում և զբոսաշրջիկների շարունակական հոսքի ապահովում:

Քաղաքաշինություն

Ենթակառուցվածքի ստեղծում, գոտիավորում, ոլորտի կարգավորում, ճարտարապետական ու շինարարական որակի չափանիշների համապատասխանություն։ Այս ամենը կնպաստի բարենպաստ ներդրումային միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և գործարարության հանգույցի ստեղծմանը:

Մշակութային ժառանգության պահպանում

Պատմամշակութային հուշարձանների վերականգնում, նոր կենտրոնների կառուցում եւ նոր ծրագրերի իրականացում:

Ազգային ինքնության ամրապնդում

Սոցիալական գործիք, որի օգնությամբ կարելի է ներգրավվել մարդկանց՝ մասնակցելու հայկական ինքնության մասին քննարկումներին, ինչպես նաև խրախուսել նրանց՝ ձեռնարկելու ակտիվ գործողություններ։

Գյուղատնտեսություն և բնապահպանական կայունություն

Գյուղատնտեսության նկատմամբ համապարփակ մոտեցում, որը ներառում է բնապահպանական, մշակութային, տնտեսական և սոցիալական բաղադրիչներ՝ գյուղատնտեսության ոլորտում կայուն աճ և ֆերմերային տնտեսությունների զարգացում ապահովելու համար։

Կրթություն

Դասավանդման այնպիսի մոդելների ներդրում, որոնք միտված են մարդու ընդունակությունների զարգացմանն ու տաղանդի բացահայտմանը։ Դա թույլ կտա դաստիարակել ստեղծագործ ու տաղանդավոր մարդկանց, որոնք ապագայում մեծ ներդրում կունենան հասարակության մեջ։

Առողջապահություն

Առողջապահության նկատմամբ բազմակողմանի և համապարփակ մոտեցում, որը կդիտարկի Հայաստանի՝ առողջապահական տարածաշրջանային հանգույց և բարձրակարգ բժշկական ծառայություններ մատուցող կենտրոն դառնալու ներուժը։

Տեխնոլոգիաներ

Հարթակ նորարարությունների համար, որոնք կապահովեն տեխնոլոգիական առաջընթաց ու բացահայտումներ, ինչպես նաև կայուն ու բարձրակարգ աշխատուժ։

Հանքարդյունաբերություն

Հայաստանի հարուստ ռեսուրսների արդյունահանման և մաքրազտման օպտիմալացում:

Ֆինանսական ենթակառուցվածք

Ֆինանսական ոլորտի համար վստահելի և մտածված չափանիշների մշակում, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ։

Հիմնարար սկզբունքներ

IDeA հիմնադրամի բոլոր ծրագրերի հաջողության հիմքում ընկած են 10 հիմնարար սկզբունքներ, որոնք կարևոր են մեր ծրագրերի հաշվետվողականության և կայունության ապահովման համար: Հետևելով այդ սկզբունքներին՝ IDeA-ն հանդես է գալիս ռազմավարական մտածողությամբ և հետապնդում է հստակ արդյունքներ ու նպատակներ։

Մասշտաբայնության եւ չափելի սոցիալ-տնտեսական ազդեցության համատեղում, որը Հայաստանում նոր նշաձողեր կսահմանի

Մասնակցության բաց հարթակ գործընկերների, միջազգային ներդրողների և կառավարության համար

Սիներգիա այլ նախագծերի հետ և միաժամանակյա ազդեցություն մի շարք ոլորտների վրա

Կառավարում և վերահսկողություն՝ մտահաղացումից մինչեւ մշակում, զարգացում և վերջնարդյունք

Բազմապատկող էֆֆեկտ, որը երկարատեւ ազդեցության շղթայի սկիզբ է դնում

Ծրագրերի երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովում՝ կոմերցիոն և բարեգործական ներդրումների միջոցով

Մշակում եւ կառավարում՝ հենվելով լավագույն փորձ վրա

Տեղական համայնքի ակտիվ ներգրավում ծրագրերում

Կրկնօրինակվող գործընթացների կիրառում

Սոցիալ-տնտեսական ազդեցության կանոնավոր գնահատում