Միացեք մեզ

Դարձեք մեր գործընկերը

Մենք սիրում ենք աշխատել նրանց հետ, ովքեր կիսում են մեր տեսլականը և ցանկանում են միանալ մեր առաքելությանը: Գործընկերությունը և առաջընթացի համար գաղափարների բաց փոխանակումը IDeA-ի գործունեության հիմքն են։

 

IDeA առաքելության հաջողությունն ու մեր ջանքերը հիմնված են սոցիալական ձեռներեցների հետ գործընկերության վրա, ովքեր մեր պես հավատում են սոցիալական նորարարությանը և հայ ազգի՝ գոյատևումից բարգավաճման անցնելու գաղափարին: Մեր գործընկերներն անհատներ ու կազմակերպություններ են, որոնք կիսում են IDeA-ի արժեքները և պատրաստ են աշխատել մեր ստեղծած հարթակում:

Մենք ողջունում ենք Ձեր մասնակցությունը Հայաստանում երկարատև, կայուն սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու և համայն հայությանն ազգային վերածնունդի շուրջ համախմբելու գործում: Եթե Դուք ցանկանում եք դառնալ մեր գործընկերը և հիմնադրամի գործունեության ընդլայնման հետ կապված գաղափարներ ու առաջարկություններ ունեք, ապա խնդրում ենք գրել մեզ հետևյալ հասցեով՝ [email protected]