IDeA հիմնադրամը Հայաստանում տնտեսական զարգացման այս նոր հայեցակարգի նախաձեռնողն է և դիտարկում է այն որպես առաջադեմ մոդել զարգացող երկրների համար:
IDeA-ի այս հայեցակարգի համաձայն, Սոցիալ-տնտեսական զարգացման մասնավոր գործակալությունը (PASED) բարեգործական նախաձեռնություն է, որի ֆինանսական կայունությունն ապահովվում է այնպիսի ներդրումային ծրագրերի միջոցով, որոնցից ստացված եկամուտները նորից ուղղվում են նախաձեռնության վրա։ Բարեգործության և ներդրումների միախառնումը կայուն ֆինանսավորման մոդել է ապահովում սոցիալական կապիտալի ստեղծման համար՝ մեկտեղելով բիզնեսի միջոցով սոցիալական բարիք ստեղծելու ցանկությունն ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ բարեկեցությունը։
IDeA-ի մոդելը փոխում է ավանդական բարեգործության մասին պատկերացումը՝ հետևյալ 7 բեկումնային շարժիչներով․
Ներգրավել, զարգացնել և պահել տաղանդավոր մարդկանց, որոնց համար սոցիալական ազդեցության գաղափարը «ապրելակերպ» է
Ակնկալիքների համաձայնեցում սոցիալական փոփոխությունների հեռանկարների հետ՝ ազդեցության ժամկետը դիտարկելով 25,
այլ ոչ 5 տարի
Ներդրումներ կատարել ռազմավարական հեռանկարներ և անշեղ նպատակներ մշակելու ուղղությամբ
Անցում բարեգործությունից դեպի վենչուրային բարեգործության և կայուն ազդեցության
Սոցիալական ազդեցությանը զուգահեռ ֆինանսական վերադարձելիություն
Հավատարմություն 10 հիմնարար սկզբունքներին
Մասնավոր և պետական գործընկերների միջև վստահություն և գործակցություն
PАSED մոդելն արդյունավետ կիրառելու համար IDeA հիմնադրամը մշակել է 3 առանձնահատուկ կարողություն, որոնք հնարավորություն են տալիս հիմնադրամին իր ծրագրերի միջոցով նպատակային և արդյունավետ կերպով կայուն արժեք ստեղծել։
Գործընկերների հետ աշխատելու նորարարական մոտեցում, որտեղ բարեգործությունը միախառնվում է ներդրումների հետ:
Համայնքների, տարածքի և ազգաբնակչության մասին տնտեսական և ռազմավարական վերլուծություն, որը հանգեցնում է իրագործման ֆինանսական և գործընկերության գրավիչ մոդելների ստեղծմանը:
Մանրակրկիտ գործառնային և կատարողական վերահսկողություն՝ արդյունավետություն և ազդեցություն ապահովող վերլուծության կիրառմամբ: