Մեր գործունեությունը

Աջակցություն սիրիահայերին

Մենք համոզված ենք, որ կյանքեր փրկելը բացարձակ գերակայություն է, և մենք հարգում ենք յուրաքանչյուր սիրիահայի՝ սեփական ապագան որոշելու իրավունքը:

Մեկնարկել է
2016
Հանրային զեկույց

«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնությունը մեկնարկել է 2016թ. հոկտեմբերին։ Դրա նպատակն է փրկել Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքը, ինչպես նաև լուծել նրանց ամենահրատապ խնդիրները:

Մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը: Գիտակցելով Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման կարեւորությունը՝ լիահույս ենք, որ մեր կողմից առաջարկված ջանքերի միավորման մեխանիզմը թույլ կտա ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը եւ պահպանել նրանց ազգային ինքնությունը` անկախ նրանց բնակության վայրից:

Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում, IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն ռազմավարական գործընկեր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին աջակցության ծրագրեր իրականացնող RepatArmenia, Mission Armenia, «Հալեպ» կազմակերպությունների միջեւ` հետեւյալ ուղղություններով ծրագրերի մշակման եւ իրագործման համար: Մենք ողջունում ենք Ձեր մասնակցությունն այս նախաձեռնությանը։ Նվիրատվություն կարող եք կատարել․

ՀԲԸՄ

Աջակցություն նրանց,
ովքեր շարունակում են մնալ Սիրիայում

էլ. հանցե: [email protected]
Հեռ.: + 374 60 72 22 22
Վեբ կայք: www.agbu.org

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամի հաշվեհամար



Առաքելություն Հայաստան

աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր
ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս

էլ. հանցե: [email protected]
Հեռ.: + 374 10 44 47 92
Վեբ կայք: www.mission.am

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հաշվեհամար

Հալեպ

Աջակցություն նրանց, ովքեր
որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալեպ») էլ. հանցե

էլ. հանցե: [email protected]
Հեռ.: +374 10 54 53 69
Վեբ կայք: www.aleppo-ngo.org

«Հալեպ» հայրենակցական, բարեսիրական հասարակական կազմակերպության հաշվեհամար

Վերադարձ Հայաստան

Աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու
աշխատանք գտնելու հարցում

էլ. հասցե: [email protected]
Հեռ.: + 374 91 46 46 60
Վեբ կայք: www.repatarmenia.org

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հաշվեհամար

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ

Օգնություն IDeA հիմնադրամի հաշիվների միջոցով
էլ. հանցե: [email protected]
Հեռ.: + 374 60 700 800

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամի հաշվեհամար

Միջոցները բաշխվելու են յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության համապատասխան:Բոլոր ցանկացող անհատներն ու կազմակերպությունները կարող են միանալ այս նախաձեռնությանը, վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության, կամ էլ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով:

Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, Mission Armenia, «Հալեպ» եւ Repat Armenia կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով կարող են իրենց առաջարկներն ուղղել [email protected] էլ. փոստով կամ +374 60 700801 հեռախոսահամարով: