Ադրինե Բաբլոյան

Ադրինե Բաբլոյանը սոցիոլոգիայի և մոնիտորինգի ու գնահատման մասնագետ է: Վերլուծական իր ծավալուն փորձը ձեռք է բերել «Մեդիա մոդել» ՍՊԸ-ի գիտահետազոտական գծով տնօրենի, ՀՀ կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի վերլուծական ծառայության ղեկավարի և ԱՐԵԳ գիտական երիտասարդական ասոցիացիայի փոխնախագահի տարիներից: Ներկայումս աշխատում է Հայաստանում ՄԱԿ-ի գործակալություններից մեկում։ Գիտությունների թեկնածու է, տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ և Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ: