Միացեք մեզ

Աշխատանք IDeA հիմնադրամում

IDeA հիմնադրամը հարթակ է տրամադրում այնպիսի ծրագրերի իրականացման համար, որոնք փոխում են հայկական աշխարհը։ Հիմնադրամի կենտրոնակայանը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում։

Ինչո՞ւ աշխատել IDeA հիմնադրամում:

IDeA-ի աշխատակիցները հավատարիմ են Հայաստանում իրական փոփոխություն բերելու և հայերի ինքնությունն ամբողջ աշխարհում հզորացնելու գաղափարին: Բոլոր նրանք, ովքեր միանում են IDeA-ին, հնարավորություն ունեն աննախադեպ փոփոխության մաս դառնալ և սեփական հետքը թողնել հայկական աշխարհում:

Մենք փնտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր ցանկանում են լավագույնը լինել իրենց գործում. մարդիկ, ովքեր սիրում են անել ավելին, ստանալ ավելին և լինել ավելին, և որոնք լավագույն արդյունքին հասնելու համար մարտահրավերների առջև կանգ չեն առնում:

Մենք հպարտանում ենք այն մշակույթով, որը ձևավորվել է մեր աշխատակիցների օգնությամբ. մշակույթ, որը խրախուսում է նոր գաղափարները և գնահատում է արդյունքները: Նրանց համար, ովքեր ունեն պատշաճ որակավորում, կիսում են մեր արժեքները և հավատարիմ են ընդհանուր գործին, մասնագիտական աճի հնարավորություններն անսահման են։

Ուղարկեք մեզ Ձեր ինքնակենսագրականը և հնարավորություն ստացեք աշխատել մարդկանց հետ, ովքեր սիրում են աշխատել, գնահատում են նվիրվածությունը և լավատես են։

Տե՛ս թափուր հաստիքները

Եթե ներկայում Ձեր որակավորումներին համապատասխանող հաստիքներ չկան, ապա կարող եք ուղարկել մեզ Ձեր ինքնակենսագրականը հետևյալ հասցեով՝ [email protected]՝ այն ապագայում դիտարկելու համար: