Ով ենք մենք

Մենք 21-րդ դարում ոչ միայն գոյատևելու, այլև բարգավաճելու ուժ և հնարավորություն ունենք: Մենք կարող ենք հպարտանալ մեր անցյալով ու ներկայով: Միայն միասնական ջանքերով մենք կարող ենք ստեղծել ապագա, որտեղ հնարավոր է հաղթահարել խոչընդոտներն ու դժվարությունները:

Ռուբեն Վարդանյան

Մենք նվիրված ու հավատարիմ անհատների խումբ ենք, ովքեր ձգտում են հզորացնել Հայաստանը և այն դարձնել խաղաղության, բարեկեցության և առաջընթացի համաշխարհային շարժման մասնակից: Մենք համոզված ենք, որ միասնական աշխատանքով կստեղծենք ապագա, որտեղ Հայաստանն առաջնորդի դիրքերում է, իսկ ամբողջ աշխարհի հայերը ծառայում են այդ նպատակին: