Մեր մասին

IDeA-ն Հայաստանում գրանցված շահույթ չհետապնդող բարեգործական բազմապրոֆիլ հիմնադրամ է: Մեր նպատակն է ամբողջ աշխարհում Հայաստանի և հայկական ինքնության ամրապնդմանն ու բարգավաճմանն ուղղված տնտեսական, սոցիալական ու մշակութային երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև սոցիալական ազդեցության համաշխարհային այլ նախաձեռնությունների աջակցության իրականացումն ու օժանդակումը:

Համատեղ ուժերով մենք կզարգացնենք Հայաստանի բարեգործական ենթակառուցվածքները։ Կզորացնենք այլոց, որ ստեղծագործեն կայուն էկոհամակարգում: Եվ կմշակենք ու կաջակցենք նախաձեռնությունների, որոնք ուղղված են այդ ապագայի կառուցմանը՝ ներառյալ Ռուբեն Վարդանյանի, նրա ընտանիքի և գործընկերների ձեռնարկած և նրանց կողմից հովանավորվող նախաձեռնությունները:

Մեր Մոտեցումը

Մեր կատարած յուրաքանչյուր քայլ առաջնորդվում է վեց ուղենիշային սկզբունքներով, որոնք ապահովում են մեր հաշվետվողականությունն ու կայունությունը: Եվ դրանք հավատարմորեն հետևելը մեզ պահում է կենտրոնացած, նպատակամետ ու ռազմավարական:

Մեր Ուղենիշային Սկզբունքները

Ավելի բարձր չափանիշ են սահմանում ազդեցիկ, չափելի եղանակով նվաճումների և ներուժի համար։

Ստեղծում են ներգրավվածության բաց հարթակ տեղական գործընկերների, միջազգային շահառուների և կառավարության համար։

Ամրակայում են մյուս նախագծերը և միաժամանակ ներգործում բազմաթիվ այլ ոլորտների վրա։

Համակշռում են և ժամանակի ընթացքում ստեղծում ազդեցության շղթայական ռեակցիա։

Օգտագործում են շահույթի և բարեգործական ներդրման խառնուրդ՝ երկարաժամկետ ինքնակայունություն ապահովելու համար։

Վեր են հանում ծրագրման և կառավարման միջազգային լավագույն փորձը։

Աշխատակազմ

Գերազանց գործելու մեր վճռկանությունը բխում է մեր առաջնորդների ուժից: IDeA-ի թիմն անխոնջ աշխատում է՝ ապահովելու համար մեր աշխատանքի անբասիր իրականացումը։

Լիանա Յորդանյան

Գործառնությունների գծով տնօրեն

Սերգեյ Ասատրյան

Ֆինանսական տնօրեն

Տարեկան Հաշվետվություն

IDeA-ն հպարտությամբ բաց և ազդեցիկ նախաձեռնությունների միջոցով ակտիվորեն ներդրումներ է կատարում Հայաստանի աճի գործում՝ աջակցելով սոցիալական ազդեցության նախաձեռնություններին ողջ աշխարհում: Եվ մենք սիրով ձեզ ենք ներկայացնում անցնող տարվա մարտահրավերներն ու հաջողությունները: