Լիանա Յորդանյան

Լիանա Յորդանյանը ղեկավարում է IDeA-ի գործառնությունները: Նա նաև հիմնադրամի իրավաբանական հարցերով տնօրենն է: Մասնագիտական գործունեության ընթացքում Լիանան իրավական կարևոր խնդիրների և բազմամիլիոն դոլար արժողությամբ գործարքների վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել խոշոր ընկերությունների, բանակցել է նրանց անունից, ինչպես նաև զբաղվել տարբեր ոլորտների դատական գործերով: Նա ստեղծել և ղեկավարել է բարձր արդյունավետությամբ աշխատող թիմեր, որոնք բազմաբնույթ հարցերի վերաբերյալ իրավաբանական ծառայություններ են մատուցել խոշոր բիզնեսների և գլոբալ կազմակերպությունների:
Լիանան խորհրդատվություն է տրամադրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Համաշխարհային բանկին օրենքի նախագծի մշակման վերաբերյալ։
Նա մի շարք կազմակերպությունների խորհրդի անդամ է, որոնց գործունեությունն ուղղված է մարդասիրական նպատակներին և մասնագիտական զարգացմանը:
Լիանան փաստաբան է, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։
Լիանան իրավագիտության մագիստրոսի աստիճանն ստացել է Բոստոնի համալսարանում և ԱՄՆ-ում զբաղվել է իրավաբանական գործունեությամբ: