Գաղտնիության քաղականություն

Դուք համաձայնվում եք գումար փոխանցել ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամին («Հիմնադրամ») որպես նվիրատվություն, որը կօգտագործվի Հիմնադրամի կանոնանդրական նպատակներին համապատասխան։

Դուք համաձայնվում եք, որ Հիմնադրամը մշակի ձեր անձնական տվյալները՝ օրենքին չհակասող ցանկացած ձևով՝ ըստ այս ծանուցման, որին դուք սույնով տալիս եք ձեր համաձայնությունը։ Մասնավորապես, դուք համաձայն եք, որ Հիմնադրամն օգտագործի ձեր տրամադրած տեղեկությունները նվիրատվությանը ընթացք տալու համար: Դուք հաստատում եք, որ տրամադրել եք ճիշտ տեղեկատվություն: Դուք համաձայն եք, որ Հիմնադրամը տեղադրի ձեր անունը՝ որպես նվիրատու, իր կայք էջում, սոցիալական ցանցերում և հրապարակումներում։ Այս համաձայնությունը տրվում է անորոշ ժամանակով, եթե դուք չվերացնեք այն ավելի վաղ՝ դրա մասին տեղեկացնելով Հիմնադրամին։

Անձնական տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Եվրոպական Միության № 2016/679՝ Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին (ըստ կիրառելիության) և Ձեր համաձայնությանը համապատասխան։

Դուք միշտ կարող եք դիմել՝ խնդրելով ուղղել կամ ոչնչացնել անձնական տվյալները, դադարեցնել դրանց մշակումը կամ տրամադրել ցանկացած տեղեկատվություն անձնական տվյալների մշակման համար։ Եթե դուք ցանկանում եք բողոք ներկայացնել առ այն, թե ինչպես է Հիմնադրամը մշակում Ձեր անձնական տվյալները կամ ինչպիսի ընթացք է տրվել Ձեր հարցմանը, Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected] :

Դուք հաստատում եք, որ դուք ներառված չեք Հատուկ կատեգորիաների քաղաքացիների և արգելված անձանց ցուցակում, ինչպես նաև Պատժամիջոցներից խուսափող օտար անձանց ցուցակում։

Դուք հաստատում եք, որ դուք տասնութ տարին լրացած անձ եք, լրիվ գործունակ և իրավունակ եք և իրավասու եք կատարելու նվիրատվությունը։

Սույն պայմաններն ու դրույթները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին համաձայն։ Դուք համաձայնում եք, որ սույն պայմաններից բխող կամ դրա հետ կապված ցանկացած հայց պետք է ներկայացվի միայն Հայաստանի Հանրապետության դատարան, և սույնով անառարկելիորեն և անվերապահորեն համաձայնում եք և ենթարկվում եք այդպիսի դատարանների բացառիկ ընդդատությանը սույն պայմանների հետ կապված ցանկացած հայցով: