Մարինե Համբարձումյան

Մարինե Համբարձումյանը (Մարինե Ալես) արգասավոր երգահան է և թատերագետ։ Իր 300-ց ավելի երգերով, 5 ձայնասկավառակով և բանաստեղծությունների ժողովածուով նա ճանաչում է ձեռք բերել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Եղել է բազմաթիվ միջազգային փառատոների ժյուրիի անդամ, 2016 թ.-ից՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, «Ավրորա» մրցանակաբաշխության ստեղծագործական խորհրդի նախագահ, արժանացել է բազմաթիվ մրցանակների։