Արման Ջիլավյան

Արման Ջիլավյանը ղեկավարում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը հայկական փորձառությունը վերածում է «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժման: Արման Ջիլավյանը ղեկավարում է «Հայաստան 2041» հիմնադրամը: Նա ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ հրատարակչության, հաղորդակցության և լրատվամիջոցների կառավարման որոտում․ 2011 թ.-ին նա ստացել է «Մեդիա մենեջեր» մրցանակը: Որպես IDeA բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ, «Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամի» խորհրդի նախագահ և UWC Դիլիջան միջազգային դպրոցի Կառավարման խորհրդի անդամ՝ Արման Ջիլավյանն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում զարգացման և կրթական մի շարք նախաձեռնություններում: