ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ > ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

Կրթաթոշակների և դրամաշնորհների բազմաթիվ ծրագրերի միջոցով մենք որակյալ կրթության հնարավորություն ստանալու համար աջակցում ենք տարբեր երկրների ուսանողների բազմազան շրջանակների՝ ընդգրկելով ուսումնառության բոլոր մակարդակները:

Աշխարհի UWC քոլեջներ ընդունված և ամենատարբեր ծրագրերում ընդգրկված ուսանողները, աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում հետդոկտորական հետազոտություն կատարողներն օգտվել են առաջարկվող ֆինանսավորումից: Մեր կրթաթոշակներն ու դրամաշնորհներն ստացած ավելի քան հազար ուսանող ու գիտաշխատող արդարացրել են մեր հույսերը և իրականացրել արդյունավետ ուսումնասիրություններ ու գիտական աշխատանքներ:

ARGA կրթաթոշակ

2009 թվականից 20 հայ ուսանող սովորել է աշխարհի 11 համալսարանում։

SCHOLAE MUNDI ԿՐԹԱԹՈՇԱԿ
UWC աշխարհ

2012-ից սկսած 181 ստացող, որոնցից 75-ը Հայաստանից՝ սովորելու համար 17 UWC քոլեջներում

UWC Դիլիջան

Կրթաթոշակ UWC Դիլիջանում սովորելու համար 2014-ից սկսած 729 ստացող, որոնցից 86-ը՝ Հայաստանից

UWCD շրջանավարտներ

Համալսարանական կրթաթոշակ UWCD շրջանավարտներին 2016-ից սկսած 23 ստացող, որոնցից 6-ը` Հայաստանից

ՀԱՀ կրթաթոշակ

Կրթաթոշակներ ծագումով ոչ հայ ուսանողներին՝ սովորելու Հայաստանի ամերիկյան համալսարանում 2017-ից սկսած 54 ստացող 8 երկրից

Just Dilijan It!

Կրթաթոշակ՝ ընդգրկվելու Դիլիջանի ամառային ճամբարում 2015-ից սկսած 80 ստացող, բոլորը Հայաստանից

«ԱՎՐՈՐԱՅԻ» ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

Կրթաթոշակներ փախստականներին և մեկ կամ երկու ծնող կորցրած և կամ մարգինալացված համայնքներից եկող ուսանողներին

2016-ից սկսած 6 UWC քոլեջներում սովորում է 43 ուսանող 12 երկրից

«Երիտասարդ Ավրորա»

Դրամաշնորհներ ուսանողական նախագծերի համար, որոնք առաջարկում են մարդասիրական խնդիրների նորարարական և կայուն լուծումներ 2017 -ից սկսած 8 «UWC» քոլեջից 5 երկրում իրականացվող նախագծերի համար «ԵրազԱրտ» հիմնադրամ

Նախագծեր

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ