ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ > ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ

Դամֆրիզ հաուս շոտլանդական ամառանոցային կալվածքի գործակցությունը Արևելյան Այրշիրում զարգացող կրթական կենտրոնի հետ՝ նպաստում է Դամֆրիզ հաուսի և UWC Դիլիջան քոլեջի համատեղ կրթական ծրագրին: Վերջինս ներառում է երկու հիմնական նախագիծ. կալվածքի շենքերից մեկի վերականգնում և կրթական առանձնահատուկ ծրագիր:

UWC ԴԻԼԻՋԱՆԻ ՇԵՆՔԸ ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գեորգիական պալադիական Դամֆրիզ հաուս առանձնատան ու կալվածքի վերականգնման նախագիծը կատարվել է Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազնի կամ, ինչպես ճանաչված է Շոտլանդիայում, Նորին արքայական մեծություն Ռոթսիի դուքս՝ արքայազն Չարլզի հովանու ներքո։ Նախագիծը ոչ միայն վերականգնեց պատմական շենքը, այլև կալվածքը վերածեց գերազանցության կրթական կենտրոնի: «Scholae Mundi Armenia» բարեգործական հիմնադրամը գիտակցում է, որ ամբողջ աշխարհում կրթական նախագծերի զարգացմանը նպաստելը և տարբեր կրթական հաստատությունների միջև կապերի հաստատումը կենսական նշանակություն ունեն. այդ կերպ երկրների ուսանողների թույլ է տրվում օգտվել գլոբալ, բազմակողմանի կրթություն ստանալու հնարավորությունից, միաժամանակ երիտասարդ տարիքից սկսած՝ անձնական սերտ հարաբերություններ հաստատելով միմյանց և շրջապատի հետ։

UWC ԴԻԼԻՋԱՆ ՔՈԼԵՋ – ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Scholae Mundi-ի և Դամֆրիզ հաուսի գործընկերությունը հնարավորություն է տալիս, որ UWC Դիլիջան քոլեջի և այլ հայկական դպրոցների 48 ուսանողներ տասը տարի տևողությամբ տարեկան այցելություններ կատարեն և մասնակցեն Դամֆրիզ հաուսի կրթական գործունեությանը:

Նախագծեր

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ