ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

Աշխարհն անդադար փոխվում է:

Նոր կանոններ, նոր իրողություններ: Եվ այդ իրողություններին առերեսվել կարողանալու համար հարկավոր է ծրագիր ունենալ: Ռազմավարություն: Ճանապարհային քարտեզ: Հստակ պատկերացում, թե ուր են գնում: Հայաստանի նման փոքր երկրների համար դա շատ ավելի բախտորոշ նշանակություն ունի:

Բնական պաշարներով ոչ հարուստ մեր երկիրը հարուստ է սակայն մարդկային ներուժով, եւ այդ ներուժն աճեցման կարիք ունի: Հետեւաբար, հատկապես Հայաստանի համար զարգացած գիտության եւ տեխնոլոգիայի կարեւորությունը անհնար է գերագնահատել:

Զարգացած երկրի եւ հասարակության հիմքը, հիմնաքարը զարգացած գիտությունն ու տեխնոլոգիան են: Դրա համար մեզ հարկավոր են ականավոր գիտնականներ, զարգացած տեխնոլոգիական համայնապատկեր եւ գերժամանակակից ենթակառուցվածքներ: Ահա թե ինչու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության ուղղություններից մեկը Գիտության եւ տեխնոլոգիայի հարթակն է:

Այս ոլորտում շատ աշխատանք է կատարվել, շատ աշխատանք դեռեւս շարունակվում է կատարվել: Սակայն պետք է մտապահենք, որ սա անվերջանալի գործընթաց է ու առաջնահերթություն, որով պետք է բոլորն առաջնորդվեն:


Արթուր Ալավերդյան

Համահիմնադիր, FAST | Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ

Նախագծեր

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ