ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ

FUTURES STUDIO

«FUTURES STUDIO ANALYTICS»

Մեր վերլուծական թիմը մեր հարթակին տրամադրում է ամենահետաքրքիր և տեղեկատվական գրավոր վերլուծությունները: Մեզ հատկապես հետաքրքրում է Հայաստանի առջև ծառացած զարգացման խնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացումը:

Նախագիծն անաչառ և մանրակրկիտ ուսումնասիրության միջոցով բացահայտում է Հայաստանում և հայկական աշխարհում առկա ամենաարդիական խնդիրները և մշակում է այդ թեմաների իրավիճակը, խնդիրները և հիմնական լուծումները նկարագրող վերլուծական նյութեր՝ ստեղծելով սոցիալական պայմանագիր ՀՀ կառավարության և աշխարհասփյուռ հայության միջև:

20 զեկույց՝ չորս լեզվով շուրջ

3000 ընթերցող

30 երկրից

«FUTURES STUDIO»-Ի ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐԹԱԿ

«Futures Studio»- ի քննարկման հարթակը կազմակերպում է տարբեր փորձագետների հետ քննարկումներ ընթացիկ համապատասխան թեմաների, այդ թվում` Հայաստանի և հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ:

«Futures Studio» նախագծի շրջանակներում մենք հասարակության տարբեր անդամների ներգրավում ենք բիզնեսի, քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության և առողջապահության վերաբերյալ բաց բանավեճերի և մասնավոր քննարկումների՝ տարածաշրջանային օրակարգեր ձևավորելու համար: Մենք օգտագործում ենք մեր լայնածավալ ցանցը` աշխարհի լավագույն գիտելիքները ներգրավելու և մեր աշխատանքի արդյունքները ակտիվորեն տարածելու համար: Տարբեր շերտերի խելացի մարդկանց միացումը հանգեցնում է առաջընթացի:

 Առցանց և անցանց ձևաչափերով 150-ից ավելի քննարկում երեք լեզվով` հայկական աշխարհի ապագայի վրա ազդող հրատապ և արդի խնդիրների (քաղաքականություն, մշակույթ, սփյուռք, Արցախ, տնտեսություն, կրթություն, անվտանգություն և այլն) վերաբերյալ:


 30․000 – յուրաքանչյուր քննարկումից մեկ շաբաթ անց` եզակի դիտումների միջին քանակը:


 Շուրջ 500 փորձագետ և 60 մոդերատոր ներգրավված են եղել 1,5 տարվա ընթացքում:


 Սփյուռքն ամբողջ աշխարհում` Հայաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ, Ավստրալիա, Վրաստան, Կանադա, Իսրայել:

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ