ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ > ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

CLIMATE UTURN

«Climate Uturn»-ը հետազոտությունների, միջոցառումների և առցանց արշավների միջոցով շրջակա միջավայրի կայունության ու չափանիշների վերաբերյալ իրազեկվածությունը բարելավող նախաձեռնություն է։ Նախաձեռնության ծրագրերի միջոցով մարդիկ ստանում են էկոլոգիական կրթություն և գործիքներ՝ շրջապատը փոխելու և համայնքների վրա ազդելու համար:

Վերջինս գործում է Հայաստանում և Ռուսաստանում:

Բնապահպանական գլոբալ ու արագ փոփոխությունների դարաշրջանում հատկապես հարկ է զարգացնել քաղաքացիների հասարակություն, որը լավ կրթված է էկոլոգիական գործընթացների և հասկացությունների հարցում:

Այդ նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր՝ սկսած բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումից մինչև Հայաստանի ու աշխարհի առջև ծառացած խնդիրների լուծումներ առաջարկելը:

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ․

  • Դասախոսությունների շարք «HeadHunter» թիմի երեխաների համար (10 դասախոսություն սննդի կայունության, նորաձևության կայունության և կանաչ քաղաքների վերաբերյալ)
  • Դասախոսությունների շարք «Կռիլյա» դպրոցի «HeadHunter»-ի հետ համատեղ և նախագծային աշխատանք (18 հանդիպում, որոնցից 12 դասախոսություն սննդի կայունության, նորաձևության կայունության և կանաչ քաղաքների վերաբերյալ, ինչպես նաև 6 նախագծային աշխատանքային հանդիպում, որտեղ ուսանողները ստեղծեցին իրենց նախագիծը՝ կայուն ճաշարան իրենց դպրոցում)
  • «Այբ»-ի ուսանողների համար դասախոսությունների և նախագծային աշխատանքների ավարտ և վերջում 3 կայուն ծրագիր (ուսանողները հավաքեցին Արցախյան պատերազմի ընթացքում ուտելիքի բաժանման հարթակի տվյալները և օգնեցին, որ անվճար սննդով ռեստորանները կապվեն փախստականների հետ, ուսանողները վերլուծեցին «Այբ»ճաշարանը` կայունության առումով, ծրագրեցին շրջակա միջավայրի վերաբերյալ միջոցառում)
  • Դասախոսությունների շարք «Ebay Ռուսաստան» թիմի համար (դասախոսություններ սննդի կայունության և առողջ սնվելու վերաբերյալ)
  • Դասախոսություն «Deceuninck»-ի համար (դասախոսություն սննդի կայունության և առողջ սնվելու վերաբերյալ)։

ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ.

Երևանի բուսաբանական այգում դեռահասների կրթական կենտրոնի հայեցակարգի մշակում և բովանդակության ստեղծում։

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  •  Կայուն լուծումներ «Ուրվական» փառատոնի համար (տեղադրվեցին արևային վահանակներ, կազմակերպվեց թափոնների տեսակավորում, տեղադրվեցին աղբամաններ, վերապատրաստվեցին աշխատողներ ու կամավորներ, պլաստիկ շշերն ուղարկվեցին վերամշակման)։
  • Կայուն լուծումներ Մոսկվայի տեղական շուկայի համար (վերլուծվել է փառատոնի կազմակերպման ամբողջ շղթան՝ սննդի ընտրացանկից մինչև թափոնների տեսակավորում, յուրաքանչյուր քայլին ներկայացվել են կայուն լուծումներ, մեկ տարի անց փառատոնի թիմն իրականացրել է դրանք):

ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

  •  Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վերաբերյալ առցանց և անցանց իրազեկման 50 միջոցառում՝ ներառյալ կրթական էկո-անկյուն համաքաղաքային «#AraratChallenge Fest»-ում և հանդիպում կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մերի Ռոբինսոնի հետ
  • Մաքրության համաշխարհային օր՝ ավելի քան 10․000 մասնակիցներով և պլաստիկ տար աների տեսակավորում ու վերամշակում
  • Մադրիդում ՄԱԿ-ի կլիմայի «COP 25» գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնելու հարցը։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

  • Հայաստանում սննդամթերքի անվտանգության արդյունաբերության հետազոտություն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ
  • Մոսկվայի քաղաքապետարանի ջրի կայուն սպառման հետազոտություն

Նախագծեր

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ