Մեր Գործունեությունը

Հայաստան 2020

IDeA-ն հիմնադրվել է մի խումբ հեռատես մարդկանց կողմից, ովքեր մշտապես որոնում էին ապագայի հնարավորություններ և հեռանկարներ:

Մեկնարկել է
2001
Նախագիծ
Հայաստան 2020

2001 թ-ին Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և այլ նշանավոր հայազգի գործիչներ ստեղծեցին «Հայաստան 2020» նախաձեռնությունը, որում ներգրավված էր McKinsey միջազգային խորհրդատվական գործակալությունը և առավել քան 200 միջազգային փորձագետ:

IDeA-ի գաղափարը ծնվեց «Հայաստան 2020» նախագծից, որի նպատակն էր նախանշել Հայաստանի զարգացման հեռանկարները մինչև 2020 թվական: Այս աշխատանքի արդյունքում մշակվեց Հայաստանի արտաքին և ներքին առաջնահերթությունների ցանկ: Հետագայում «Հայաստան 2020»-ը ընդլայնվեց՝ դառնալով  «Հայաստան 2031»: Այս նախաձեռնությունը նույնպես կենտրոնանում է հեռանկարային զարգացման հնարավորույթունների վրա՝ Հայաստանի և հայության համար: